Ֆրանսիացի իրավապաշտպանները դատական հայց են ներկայացրել Google-ի, Facebook-ի և Twitter-ի դեմ

16:37 • 25.03.14

Ֆրանսիայում UFC Que Choisir խումբը, որը զբաղվում է սպառողների իրավունքների պաշտպանությամբ, դատական հայց է ներկայացրել Google, Facebook և Twitter ընկերությունների դեմ, հայտնում է Газета-ն։

 

Ֆրանսիացի իրավապաշտպանները նշված ընկերություններին մեղադրել են անձնական կյանքի անձեռնմխելիության մասին օրենքների խախտման համար։ Հայցը ներկայացվել է Փարիզի Բարձրագույն դատարան։

 

UFC Que Choisir-ը ընկերություններին վերագրում է «անօրինական» գործունեություն, որը կապված է Twitter, Facebook և Google+ սոցկայքերի օգտագործման պայմանների հետ։ Իրավապաշտպանների կարծիքով, այդ կայքերի օգտագործման պայմաններն «անթույլատրելի և անընթեռնելի են, ինչպես նաև պարունակում են բազմաթիվ հիպերհղումներ», ընդ որում՝ որոշ հղումներ հասանելի են միայն անգելերենով։

 

Ֆրանսիացի իրավապաշտպանները դատական հայց են ներկայացրել Google-ի, Facebook-ի և Twitter-ի դեմ