Աստղագետը Յուպիտերի վրա հայտնաբերել է Միկի Մկնիկի պատկերը

16:16 • 25.03.14

Յուպիտեր մոլորակի վրա հայտնվել է աշխարհի ամենահայտնի մուլտհերոսներից մեկի՝ Միկի Մկնիկի պատկերը, որը հայտնաբերել է իռլանդացի աստղագետ Դեմիեն Փիչը։

 

Ինչպես հայտնում է РИА-Новости-ն, փետրվարի 25-ին արված լուսանկարում Փիչը մոլորակի մթնոլորտում հայտնաբերել է 3 շրջանաձև պտտահողմի պատկեր, որոնք շատ նման են հայտնի մկնիկի գլխի ուրվագծին։

 

«Իրականում դրանք 3 առանձին փոթորիկներ են՝ 2 անտիցիկլոն, որոնք ձևավորում են «ականջները», և 1 ցիկլոն, որը դեմքն է»,-նշել է աստղագետը։


  Микки Маус на Юпитере

Աստղագետը Յուպիտերի վրա հայտնաբերել է Միկի Մկնիկի պատկերը