Նոր հավելվածն օգնում է տերերին գտնել իրենց կորած կենդանիներին

17:33 • 25.03.14

iPhone սմարթֆոնի համար ստեղծվել է նոր հավելված, որն օգնում է մարդկանց գտնել իրենց սիրելի ընտանի կենդանիներին, որոնք տարբեր պատճառներով անհետացել են։

 

Ինչպես նշում է Daily Mail-ը, PiP հավելվածը հնարավորություն է տալիս ներբեռնել կորած կենդանու լուսանկարն ու, օգտագործելով դիմաճանաչողական ծրագրակազմը, փնտրել նրան այդ տարածքում հայտնաբերված ընտանի կենդանիների տվյալների բազայում։

 

Բացի այդ, հավելվածը հնարավորություն է տալիս ծանուցում ուղարկել տեղի բոլոր անասնաբույժներին, կենդանիների վերահսկողության միավորումներին, ինչպես նաև Twitter-ի օգտատերերին՝ տեղեկացնելով, որ կենդանին կորել է։
 

Նոր հավելվածն օգնում է տերերին գտնել իրենց կորած կենդանիներին