ՆԱՍԱ-ն հսկայական «արևածաղկի» միջոցով կստանա հեռավոր մոլորակների իրական պատկերը (լուսանկար)
ԱՄՆ-ի ազգային օդատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, մտադիր է լուսանկարել հեռավոր օտար մոլորակները հսկայական տիեզերական «արևածաղկի» միջոցով, որը կկարողանա արգելափակել աստղերից ընկնող լույսը։
Ինչպես նշում է Daily Mail-ը, դա հնարավորություն կտա տիեզերական հեռադիտակներին պարզ լուսանկարել աստղերի շուրջ պտտվող մոլորակները, ինչը ներկայում շատ լուրջ խնդիր է։

Մասնագետների համաձայն՝ «արևածաղիկն» իսկական հեղափոխություն կանի տիեզերքի ուսումնասիրության ոլորտում՝ հիմնովին փոխելով մարդկանց պատկերացումներն այլ մոլորակների մասին։
Նշվում է, որ կառուցման փուլում գտնվող սարքը կկարողանա հարմար տեղ զբաղեցնել հեռադիտակի ու ուսումնասիրվող մոլորակի միջև՝ արգելափակելով աստղից ընկնող լույսը նախքան այն կհասնի հեռադիտակի հայելիներին։ Աստղի լույսի արգելափակման շնորհիվ մոլորակի իրական պատկերն ավելի հստակ կլինի։










