Fiat-ը կներկայացնի Alfa Romeo-ի 7 նոր մոդել
Իտալական Fiat ավտոկոնցեռնը մտադիր է ներկայացնել հանրահայտ Alfa Romeo մեքենայի միանգամից 7 նոր մոդել, հայտնում է Euromag-ը։ Նշվում է, որ 7 մոդելները կներկայացվեն մինչ 2018թ., իսկ 2016թ. կգաղտնազերծվեն Spider, Giulia և Alfetta նորույթները։
Իտալական ավտոարտադրողն իր երկրպագուներին կուրախացնի նոր արտաճանապարհային մեքենաներով, որոնք կկարողանական արժանի մրցակցություն ապահովել BMW3 և BMW5 մոդելների համար։
Alfa Romeo-ի արդիականացումն իրականացվում է ավտոկոնցեռնի շահույթն ավելացնելու նպատակով։ Բացի այդ, Fiat-ը ծրագրեր ունի Alfa Romeo-ի տարեկան վաճառքը 100.000 հատից հասցնել 500.000-ի։










