BMW-ն և Toyota-ն հիբրիդային մոդել կթողարկեն
BMW-ի և Toyota-ի համատեղ նախագծերից մեկը կդառնա երկտեղանի սպորտային մեքենան: Այս տեխնոլոգիան մեքենաների զանգվածային արտադրության մեջ կօգտագործվի առաջին անգամ: Այս մասին հաղորդում է РБК.ru-ն:
Սպորտային մեքենայի հիբրիդային մոդել պետք է դառնա BMW Z4 մոդելի արմատական փոխարինողը և Toyota Supra-ի արժանի «իրավահաջորդը»: Մեքենայի վրա կտեղադրվեն ուղղակի ներարկման բենզինային և սովորական էլեկտրական շարժիչներ:
Մշակված BMW-ի բենզինային շարժիչի ծավալը պետք է լինի 2 լիտրից ոչ պակաս: Էլեկտրական շարժիչների վրա ևս կաշխատեն Մյունխենի փորձագետները, իսկ որոշ հատվածներ կմատակարարի Toyota-ն: Բեռնախցիկի աշխատանքները կկատարեն բավարացիները:
Ապագայում BMW-ն և Toyota-ն պատրաստվում են աշխատել այլ ծրագրերի վրա` օգտագործելով ընդհանուր ինժեներական լուծումներ և բաղադրիչներ:













