Volkswagen-ը կարտադրի 7.500 եվրոյից ոչ թանկ բյուջետային մեքենաներ

16:45 • 26.03.14

Գերմանական Volkswagen մեքենաշինական ընկերությունը մշտապես նպատակ է ունեցել ստեղծել այնպիսի փոխադրամիջոցներ, որոնք կհամապատասխանեն ցանկացած ճաշակի ու ֆինանսական կարողությունների տեր մարդկանց։

 

Ինչպես նշում է Euromag-ը, այժմ ընկերությունը մտադիր է արտադրել նոր, մատչելի մոդելներ, որոնց  գինը չի գերազանցի 7.500 եվրոն։ Նախատեսվում է, որ մեքենաների տարեկան վաճառքի ծավալը կհասնի 500.000 օրինակի։

 

Ոլորտի փորձագետների կարծիքով՝ բյուջետային մեքենաների արտադրության ու զարգացող շուկաներում դրանց վաճառքի կազմակերպման շնորհիվ Volkswagen-ը կդառնա աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը։ Բյուջետային մոդելների դիզայնը դեռևս որոշված չէ, սակայն մասնագետներն արդեն գործի են անցել։
 

Volkswagen-ը կարտադրի 7.500 եվրոյից ոչ թանկ բյուջետային մեքենաներ