Ամերիկացի աստղագետը «Երկրի նմանակ» մոլորակ է հայտնաբերել

00:28 • 26.03.14

Ամերիկացի աստղագետ Թոմաս Բարքլին Երկրին նման մոլորակ է հայտնաբերել, որը տեղակայված է «կարմիր թզուկ» աստղի համակարգում:


Ինչպես հաղորդում է Russia Today-ը՝ հայտնաբերված մոլորակը գտնվում է բնակելի գոտում, որը պայմանական հեռավորություն է աստղից. նման պարագայում մոլորակներում կարող է հեղուկ վիճակում ջուր գոյություն ունենալ: Նման մոլորակները չափազանց տաք կամ սառը չեն լինում, այդ իսկ պատճառով կարող են պիտանի լինել կյանքի համար:


Աստղի շուրջ, որի մոտ հայտնաբերվել է մոլորակը, բացի «Երկրի նմանակից»՝ պտտվում են նաև 5 այլ մոլորակներ: Սակայն ի տարբերություն Արեգակի, որը դասվում է դեղին թզուկների աստղաբույլի շարքը, հայտնաբերված աստղը մեծ չափսեր չունի:
Հիշեցնենք, որ Երկրին նման ևս 3 մոլորակ հայտնաբերվել էր մարտի սկզբին՝ բրիտանացի գիտնականների կողմից:
 

Ամերիկացի աստղագետը «Երկրի նմանակ» մոլորակ է հայտնաբերել