Facebook-ի բջջային տարբերակի օգտատերերի թիվը հասել է 1 միլիարդի

13:22 • 26.03.14

Facebook սոցիալական ցանցի բջջային տարբերակի ակտիվ օգտատերերի թիվը հասել է ամսական 1 միլիարդի: Այդ մասին հայտարարել է ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Verge-ին:

 

Դեկտեմբերին բջջային սարքերում Facebook-ի հավելվածներից օգտվել է 945 միլիոն մարդ:

 

Ցուկերբերգը նաև հայտարարել է, որ Instagram ֆոտոծառայության օգտատերերի թիվը գերազանցել է 200 միլիոնը: Մոտ 2 տարի առաջ, երբ Facebook-ը գնեց Instagram-ը, այդ ծրագրի օգտատերերի թիվը 100 միլիոն էր:

 

Facebook-ը թույլ է տվել Instagram-ին հիմնականում ինքնուրույն զարգանալ, և չի բացառվում, որ ֆոտոծառայության հաջողությունն օգնել է համոզել Oculus Rift-ի հիմնադիրներին, որ իրենց ընկերությունը նույնպես որոշ չափով ինքնուրույն կմնա աշխարհի ամենախոշոր սոցցանցին միանալուց հետո:

Facebook-ի բջջային տարբերակի օգտատերերի թիվը հասել է 1 միլիարդի