Ներկայացվել է նոր HTC One М8 սմարթֆոնը

13:07 • 26.03.14

Թայվանական HTC տեխնոլոգիական ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է Android օպերացիոն համակարգով գործող HTC One սմարթֆոնի նոր տարբերակը։ Ինչպես նշում է ign.com-ը, նոր մոդելը կոչվում է HTC One M8 և իր դիզայնով շատ նման է նախորդ տարի ներկայացված սմարթֆոնին։ Միակ տարբերությունն ավելի մեծ էկրանն ու 2 տեսախցիկների առկայությունն է։

 

Նորույթը համալրված է 5 դյույմ անկյունագծով, 1080 պիքսել լուծաչափով էկրանով, քառամիջուկ Qualcomm Snapdragon 801 պրոցեսորով, 2 Գբ օպերատիվ հիշողությամբ, ինչպես նաև առավել որակյալ բարձրախոսներով։ Մարտկոցի որակը ևս բարձրացվել է, և այն  40%-ով ավելի արդյունավետ է դարձել։

 

Սմարթֆոնի գինը կտատանվի 650-699 դոլարի միջև. դրա վաճառքը կսկսվի մինչև ապրիլի սկիզբ։
 

Ներկայացվել է նոր HTC One М8 սմարթֆոնը