Facebook-ը 2 մլրդ դոլարով կգնի Oculus ընկերությունը

09:06 • 26.03.14

Facebook սոցկայքը հայտարարել է 2 մլրդ դոլարով Oculus ընկերությունը գնելու մասին, այս մասին տեղեկացնում է Ведомости-ին։


Ընկերությունն արտադրում է Oculus Rift վիրտուալ իրականության տպավորություն ստեղծող սարքավորումներ։ Գործարքի մասին հայտարարել է Facebook-ի սեփականատեր Մարկ Ցուկերբերգը։


Facebook-ը 400 մլն դոլար կվճարի առձեռն, մյուս մասը՝ ընկերության բաժնետոմսերով (23.1 մլն բաժնետոմս՝ մեկ բաժնետոմսը միջինը 69,35 դոլարով)։


Facebook-ը մտադիր է օգտագործել Oculus-ը որպես հարթակ մի շարք այլ մշակումների համար։ Սարքը կարող է ստեղծել դասաժամերին, սպորտային մրցումներին կամ բժշկի մոտ ներկա գտնվելու տպավորություն։
 

 

Facebook-ը 2 մլրդ դոլարով կգնի Oculus ընկերությունը