Սալամանդրները վերանում են կլիմայի փոփոխության պատճառով. գիտնականներ
Սալամանդրները վերանում են կլիմայի փոփոխության պատճառով, պնդում են ամերիկացի գիտնականները, որոնց հոդվածը հրապարակվել է Global Change Biology գիտական ամսագրում, գրում է gazeta.ru-ն:
Նրանք նման եզրակացության են եկել՝ ուսումնասիրելով երկու հետազոտությունների տվյալները՝ անցկացված 1957 թվականից մինչև 2007 թվականը և 1980-ից մինչև 2010 թվականը:
Գիտնականներին հաջողվել է պարզել, որ գլոբալ տաքացումը հանգեցնում է նրան, որ կրճատվում են նրանց բնակության համար հարմար տարածքները:
Քանի որ սալամանդրները էկտոթերմ կենդանիներ են (ջերմություն են ստանում շրջակա միջավայրից), նրանց համար նման գործընթացները կարող են հանգեցնել ամբողջական ոչնչացման:










