Ամենաթանկ 5 հեռուստացույցն աշխարհում
Հեռուստացույցը դարձել է մարդու կյանքի անբաժանելի մասը: Այսօր հեռուստացույցի շատ մոդելներ հասանելի են մատչելի գներով, սակայն РБК.ru-ի ներկայացրած հեռուստացույցների ընտրանին բավականին թանկ հաճույք է:

5. BANG OLUFSEN'S BEOVISION 4. արժեքը՝ 111.000 դոլար
The B&O BeoVision 4 Plasma TV-ն (103 դյույմ) թողարկվել է 2009թ.-ին՝ դառնալով ամենամեծ և ամենաժամանակակից հեռուստացույցն աշխարհում: Հեռուստացույցն աչքի է ընկնում ձայնային բարձր որակով, ինչպես նաև՝ հատուկ մեխանիկական տակդիրով, որը թույլ է տալիս այն հարմարեցնել դիտողին՝ տեսանկյունային առումով:

4. SAMSUNG ULTRA-HD TV (110 դյույմ). արժեքը՝ 150.000 դոլար
152 հազար դոլարով կարել է Mercedes Benz S-Class և Porsche Cayman S գնել, սակայն այս հեռուստացույցի համար հաստատ արժի այդքան գումար վճարել: Այն շուկայում ամենամեծ UHD-model-ն է, որը հագեցած է նորագույն տեխնոլոգիայով:

3. PANASONIC TH-152UX1 PLASMA TV (152 դյույմ). արժեքը՝ 500.000 դոլար
Այս հեռուստացույցն արտադրվել է 4 տարի առաջ՝ հեռուստատեսային ոլորտում համարվելով մեծ առաջընթաց: Այն կշռում է 600 ֆունտ և ունի 3D-ի հնարավորություն: Միջին հասակի մարդիկ նրա կողքին ցածրահասակ են երևում:

2. C-SEED ENTERTAINMENT SYSTEMS (201 դյույմ). արժեքը՝ 687.000 դոլար
Հեռուստացույցն ամրացված է հսկա պատվանդանին, որն անհրաժեշտության դեպքում իջեցնում -բարձրացնում է հեռուստացույցը: Ողջ գործընթացը տևում է ընդամենը՝ 40 վայրկյան: Նախագծման պատասխանատուն Porsche Design ստուդիան է:

1. STUART HUGHES PRESTIGE HD SUPREME ROSE EDITION (55 դյույմ). արժեքը՝ 2.25 մլն դոլար
Շքեղության համար պետք է վճարել: Այն պատրաստված է 28 կիլոգրամ վարդագույն ոսկուց և զարդարված 72 ադամանդներով, ինչպես նաև՝ կոկորդիլոսի կաշվով:










