Mercedes-Benz E-Class-ը Գերմանիայում տարվա լավագույն ավտոմեքենա է ճանաչվել
Հրապարակվել է ամենահուսալի գերմանական ավտոմեքենաների վարկանշային աղյուսակը: Երկու տարի շարունակ մասնագետները 15 մլն մեքենայի տեխզնում են իրականացրել: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Autonews-ին:
Մասնագետները գնահատել են միայն այն մեքենաները (ավելի քան հազար օրինակ), որոնք վաճառվում են Գերմանիայում:
Փորձարկվող մոդելները բաժանվել են կատեգորիաների ըստ վազքի` մինչև 50.000 կմ, 50.000-ից մինչև 100.000 կմ և 100.000-ից մինչև 150.000 կմ:
Ըստ այդմ 2014թ.-ին տարվա լավագույն ավտոմեքենա կոչումը բաժին է հասել Mercedes-Benz E-Class-ին: Անցյալ տարի այդ տիտղոսը նվաճեց Սեդան Audi A4-ը:
Մյուս անվանակարգերում հաղթողներ են ճանաչվել՝ «Լավագույն փոքր ավտոմեքենա»՝ Audi A1, «Կոմպակտ դասի լավագույն ավտոմեքենա»՝ BMW 1-Series, «Միջին խավի լավագույն ավտոմեքենա»՝ Volvo S60/V60, «Վերին դասի լավագույն ավտոմեքենա»՝ Mercedes E-Class, «Լավագույն մարզական ավտոմեքենա»՝ BMW Z4, «Լավագույն ամենագնաց»՝ Mercedes-Benz GLK, «Լավագույն մինիվեն»` Mercedes-Benz B-Class, «Լավագույն Commercial Vehicles»՝ Renault Master, «Լավագույն Commercial Vehicles Light»՝ Skoda Roomster:










