Twitter-ը փորձում է մրցել Instagram-ի հետ

17:18 • 27.03.14

Ամերիկյան Twitter սոցկայքը համալրվել է նոր գործառույթով, ինչի շնորհիվ օգտատերերն այժմ կարող են յուրաքանչյուր թվիթին (հաղորդագրություն) 4 լուսանկար կցել։ Բացի այդ, գործառույթը հնարավորություն է տալիս օգտատերերին լուսանկարները մինչև 10 ընկերոջ «թագ» անել։

 

Ինչպես նշում է Daily Mail-ը, այսպիսով՝ սոցկայքը փորձում է մրցել Instagram ֆոտոծառայության հետ։ Սակայն բրիտանական պարբերականը հավելում է, որ այս գործառույթը դեռևս հասանելի է միայն iPhone-ի օգտատերերի համար։ Այնուհանդերձ, մոտ ապագայում կստեղծվի գործառույթի` Android-ի համար հասանելի տարբերակը:

 

Twitter-ի ներկայացուցիչները նշել են, որ նոր գործառույթը հնարավորություն կտա ցանկացած պլատֆորմում ուսումնասիրել լուսանկարներով թվիթներ։
 

Twitter-ը փորձում է մրցել Instagram-ի հետ