Alfa Romeo-ի մոդելները Ferrari-ի շարժիչ կունենան
Fiat Group-ը Alfa Romeo ապրանքանիշի փրկության համար կօգտագործի բոլոր հնարավոր միջոցները: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Bloomberg-ին:
Նախատեսվում է ետնաքարշակ սեդանների և Alfa Romeo արտաճանապարհայինների շարք ստեղծել, որոնք վաճառքի կհանվեն 2016թ.-ին: Մոդիֆիկացված մեքենաները կհամալրվեն Ferrari-ի շարժիչներով:
Ընդ որում` ընկերությունը կհրաժարվի ազատ հեչբեկ Mito-ի և Giulietta-ի արտադրությունից, որոնց վաճառքն անցյալ տարի կազմել է Alfa Romeo-ի վաճառքի 99%-ը:
Fiat կոնցեռնի արխիվների նախկին ղեկավար և Միլանի համալսարանի պրոֆեսոր Ջուզեպպե Բերտան կարծում է, որ այս նախագիծը հանդիսանում է Alfa Romeo-ի վերջին հնարավորությունը:
Անհաջողության դեպքում ապրանքանիշը կարող է դուրս գա շուկայից, որտեղ ներկա պահին գերմանական ավտոարտադրության պրեմիում մեքենաների մեծ պահանջարկ կա:










