Մարդու առողջությունը կախված է նրա բնավորությունից. գիտնականներ

00:32 • 28.03.14

Դյուկ համալսարանի գիտնականները փաստում են, որ բարեխիղճ մարդիկ տարբերվում են մյուսներից առողջական լավ վիճակով: Հետազոտությունների ընթացքում նրանք կարողացել են ապացուցել բնավորության և առողջության միջև գոյություն ունեցող անմիջական կապը: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն:

Այսպիսով` հետազոտությունների` բարեխղճությամբ տարբերվող մասնակիցները, ի տարբերություն անկազմակերպ մասնակիցների, կարող էին պարծենալ լավ ֆիզիկական վիճակով և քաջառողջությամբ:

Հետազոտություններն սկսելուց 12 տարի անց «անխոհեմ կամավորների» գրեթե կեսի մոտ նկատվել են այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են՝ խոլեստերինի բարձր մակարդակը, հիպերտոնիան և լնդային խնդիրները: Միևնույն ժամանակ` «բարեխիղճ կամավորների» խմբի ներկայացուցիչների միայն 18%-ն է բողոքել նմանատիպ խնդիրներից:
 

Մարդու առողջությունը կախված է նրա բնավորությունից. գիտնականներ