Օրական 2-3 դեղձի օգտագործումը կհաղթի կրծքագեղձի քաղցկեղին
Ըստ ամերիկացի փորձագետների` դեղձի հյութը կանխում է քաղցկեղի տարածումը: Հյութի ազդեցությունը կրծողների վրա է փարձարկվել: Այս մասին հաղորդում է Meddaily-ն՝ հղում կատարելով The Daily Mail-ին:
Փորձարկման ընթացքում գիտնականները մկների մաշկի տակ են ներարկել կրծքագեղձի քաղցկեղի ագրեսիվ բջիջները, այնուհետև` դեղձի թուրմը:
Մի քանի շաբաթ անց մկների թոքերում ագրեսիվ բջիջների գործունեության նվազում է նկատվել, իսկ դա վկայել է մետաստազների կանխման մասին: Գաղտնիքը դեղձում պարունակվող ֆենոլային միացությունների մեջ է:
Գիտնականների կարծիքով` դեղձը և նրանից ստացված հյութը կարելի է կիրառել ամենօրյա սննդակարգում, քանի որ քաղցկեղային բջիջները ոչնչացնող բնական միացությունները չեն վնասում առողջ հյուսվածքները:










