Google-ի նոր ծառայությունը կօգնի տարբերակել մթերքի սննդային արժեքը

01:12 • 28.03.14

Google ընկերությունը գործարկել է մի նոր ծառայություն, որն օգտագործողին թույլ է տալիս տարբեր ուտելիքները համեմատել ըստ բաղադրության: Համեմատությունները ներկայացված են ամփոփ աղյուսակների ձևով: Այս մասին հաղորդում է Meddaily-ն՝ հղում կատարելով The Daily Mail-ին:

Սննդային գնահատականը տրվում է պատրաստման եղանակի և քանակի հիման վրա: Օրինակ՝ քաղցր կարտոֆիլ կամ կարտոֆիլի պյուրե եփելիս քաղցրի դեպքում 100 գրամ կարտոֆիլից ստացվում է 4.2 գրամ շաքար, իսկ ոչ քաղցրի դեպքում՝ 0.5 գրամ շաքար: Սակայն քաղցր կարտոֆիլից պատրաստված պյուրեի մեջ ավելի շատ կալիում, կալցիում և A վիտամին կա:

Համեմատել կարելի է տարբեր խմբերի ապրանքներ, օրինակ` երշիկն ու խաղողը:

Ծառայությունը գործարկվել է ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության տվյալների հիման վրա: Նման համակարգի ստեղծման գաղափարը ծնվել է որոնողական հարցումների պատմություններն ուսումնասիրելուց հետո:

Պարզվել է, որ մարդիկ ավելի հաճախ փնտրում են մթերքի բաղադրությունը:

Google-ի նոր ծառայությունը կօգնի տարբերակել մթերքի սննդային արժեքը