Ծննդաբերությունից հետո առաջին տարում նիհարելը չափազանց կարևոր է
Եթե կինը մեկ տարվա ընթացքում չի ազատվում ծննդաբերության հետևանքով ձեռք բերված լրացուցիչ քաշից և դեռ ավելի է գիրանում, ապա դա մեծացնում է սրտի հիվանդությունների և շաքարախտի ռիսկը: Այս մասին հաղորդում է Meddaily-ն՝ հղում կատարելով Health India-ին:
«Mount Sinai» հոսպիտալի բժիշկ Ռավի Ռետնակարանը հսկել է 305 կանանց՝ հղիության ընթացքից մինչև ծննդաբերությունից հետո ևս 12 ամիս:
Մոտ 225 կին մեկ տարվա ընթացքում ազատվել ձէեռք բերված քաշի մի մասից: Նրանց մոտ արձանագրվել է խոլեստերինի նորմալ մակարդակ և արյան նորմալ ճնշում, սակայն վերահսկվող կանանց մեկ քառորդի մոտ առաջին տարվա ընթացքում քաշի ավելացում է նկատվել:
Կանանց վերջին խմբի մոտ որոշակիորեն բարձրացել է շաքարախտի և սրտանոթային հիվանդությունների ռիսկային գործոնը:










