Ջրից թեթև և պողպատից ամուր շինանյութ է ստեղծվել (լուսանկար)
Գերմանացի հետազոտողները զգալի առաջընթաց են գրանցել թեթև և պինդ նյութեր ստեղծելու գործում` հաշվի առնելով ոսկորի, փայտի և մեղվի փեթակի հատկությունն ու կառուցվածքը:
Ինչպես ներկայացնում է Business Insider-ը` Կարլսրուե քաղաքի Տեխնոլոգիաների ինստիտուտի գիտնականների թիմը պոլիմերային նյութի և կավահողի բաղադրիչները 3D լազերային վիմագրության միջոցով դասավորել է կանոնավոր կաղապարում: Նրանց իրականացրած միկրոճարտարապետական գործընթացի արդյունքում ծակոտկեն նյութ է ստեղծվել, որը խտության և ամրության ավելի բարձր մակարդակ ունի, քան` ոսկորը, ալյումինը կամ պողպատը:
Թեթև շինարարական նյութերը նմանվում են հորիզոնական, ուղղահայաց և անկյունագծային հենակներ ունեցող փայտե շրջանականման կառույցի: Ստեղծված նմուշները պարունակում են 45-90 տոկոս օդ` դրանք չափազանց թեթև դարձնելով, միաժամանակ` կարող են դիմակայել 20 կգ քաշի ճնշմանը` 6 քառ. սմ-ի վրա:











