Microsoft-ը ներկայացրել է iPad-ի համար նախատեսված Office ծրագիրը
Ամերիկյան Microsoft Corp. տեխնոլոգիական ընկերությունը ներկայացրել է Apple-ի արտադրության iPad պլանշետային համակարգիչների համար նախատեսված Office հավելվածների փաթեթը։
Ինչպես հայտնում է Газета-ն, նորույթը ներկայացրել է Microsoft-ի գործադիր տնօրեն Սատյա Նադելան՝ Սան Ֆրանցիսկոյում կայացած միջոցառման շրջանակներում։
Փաթեթն իր մեջ ներառում է Word, Excel, Power Point ծրագրերը։ Այն App Store-ում ներբեռնման համար հասանելի է մարտի 27-ից։ Օգտատերերին կառաջարկվի 2 տարբերակ՝ վճարովի և անվճար։










