Հնդկաստանը միջուկային լիցք կրելու հնարավորությամբ հրթիռ է փորձարկել
Հնդիկ զինվորականներն ուրբաթ բարեհաջող փորձարկել են Prithvi II հրթիռը, որն ունակ է միջուկային լիցք տեղափոխել, հայտնում է Time of India-ն:
Ըստ փորձարկող խմբի ղեկավարի՝ հրթիռի արձակումը հոյակապ է անցել, առաքելության բոլոր նպատակներն իրագործվել են:
Արձակումն իրականացվել է երկրի արևելյան Օրիսա նահանգի Չանդիպուր բազայից:
Prithvi II հրթիռն ունակ է մինչև 350 կմ հեռավորություն հաղթահարել, բարձրանալ 43,5 կմ և տեղափոխել 500 կիլոգրամանոց լիցք:










