Tissot-ն կարտադրի համացանցին միացվող ժամացույց
Շեյցարական ճանաչված Tissot ժամագործական ընկերությունը տարեվերջին կներկայացնի ժամացույցի նոր մոդել, որը համաշխարհային սարդոստայնին միանալու հնարավորություն կունենա։
Ինչպես հայտնում է Euromag-ը՝ 20 Minutes-ին հղումով, ժամացույցը համացանցին կմիանա Bluetooth-ի միջոցով։ Նորույթի կոնցեպտը ներկայացրել է ընկերության տնօրեն Նիկ Հայեկը։
Աղբյուրը նկատում է, որ Tissot-ի արտադրանքը կլինի եվրոպական արտադրության առաջին «խելացի» ժամացույցը, մինչդեռ Sony, Samsung և Google ընկերություններն արդեն ներկայացրել են իրենց կոնցեպտները։










