YouTube-ը բանակցում է Թուրքիայի իշխանությունների հետ ծառայության հասանելիությունը վերականգնելու շուրջ
YouTube տեսահոսթինգի ներկայացուցիչները բանակցում են Թուրքիայի իշխանությունների հետ ծառայության հասանելիությունը վերականգնելու շուրջ, տեղեկացնում է gazeta.ru-ն։
Աղբյուրի խոսքով՝ Անկարան կարող է համաձայնել հանել արգելափակումը, եթե YouTube-ը ջնջի այն ձայնագրությունը, որը ծառայությունը փակելու պատճառ էր դարձել։
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այդ գաղտնի ձայնագրության հայտնվելը Youtube-ում ստորություն էր որակել։










