BMW-ի նոր կոնցեպտում համադրվել են ապագայի տեխնոլոգիաներն ու անցյալի արժեքները (լուսանկարներ)

00:47 • 29.03.14

Հունգարացի դիզայներն ստեղծել է BMW CS կոնցեպտը, որի դիզայնում համադրվել են անցյալն ու ապագան:


Ինչպես գրում է Rbc.ru-ն կոնցեպտային մեքենաները հաճախ մատնանշում են այն ուղղությունը, որով հետագայում կզարգանա սերիական ավտոմեքենաների դիզայնը: BMW CS կոնցեպտում, որը հնարել է մեքենաների հունգարացի դիզայներ Դավիդ Օբսերդորֆերը, ապագայի տեխնոլոգիաները համադրվում են անցյալի արժեքների հետ:


Դիզայները ժամանակակից ձևափոխությունների է ենթարկել 1968-ի հայտնի BMW E9 սերիան` կենտրոնանալով երկու մոդելների` E9-ի և դրան նախորդած 1965-ի թողարկման BMW 2000 CS-ի վրա:


Մեքենայի արտաքինը, չնայած անցյալից բազմաթիվ փոխառություններին, բավականին արդիական է թվում` ժամանակակից դետալների շնորհիվ: Օրինակ` առաջնամասը հիմնականում կրկնօրինակում է BMW 2000 CS-ին, իսկ «մերօրյա» տարրերից են 4 կլորավուն լուսադիոդային լուսարձակները: Մեքենայի ետնամասը համալրված է սովորական հորիզոնական չափսերով: Սրահը պատված է բարձրորակ նյութով, ինչպես օրինակ` փայտով և կաշվով ձեռքի աշխատանքով:


Մեքենան համալրված է կենտրոնական մոնիտորով, որը տեղեկատվական-զվարճալի գործառույթներ է կատարում:
 

 

BMW-ի նոր կոնցեպտում համադրվել են ապագայի տեխնոլոգիաներն ու անցյալի արժեքները (լուսանկարներ)