Facebook-ը մտադիր է աշխարհը վերածել վիրտուալ իրականության` Oculus Rift ակնոցի միջոցով (տեսանյութ)

20:37 • 29.03.14

Վերջերս Facebook-ի սեփականատեր Մարկ Ցուկերբերգը հայտարարել էր Oculus VR ընկերությունը 2 մլրդ դոլարով ձեռք բերելու մասին, որը պատրաստվում է թողարկել վիրտուալ իրականության տպավորություն ստեղծող հեղափոխական սաղավարտ:


Ինչպես գրում է Rbc.ru-ն` այս գործարքի մասին լուրն ստիպեց շատերին` հետաքրքրվել, թե ինչու է աշխարհի խոշորագույն սոցկայքը գնում վիրտուալ իրականության Oculus Rift ակնոցները թողարկող ընկերությունը:

 

Պատասխանը հնչեց հենց Ցուկերբերգի կողմից, ով լրագրողներին հայտնեց, որ ցանկանում է մեծ համակարգչային հարթակ ստեղծել, որը կփոխարինի բջջային տեխնոլոգիաներին: Բջջային սարքերը համացանցը նոր մակարդակի են դուրս բերել: Ժամանակի հետ ավելի ու ավելի քիչ մարդիկ են համացանցից օգտվում անհատական համակարգիչների միջոցով` նախընտրելով սմարթֆոններն ու պլանշետները:

 

Մարդկանց հաջորդ սերունդն ընդհանրապես միայն հավելվածներ է կիրառելու: Facebook-ում այս ամենը շատ լավ են հասկանում, այդ իսկ պատճառով նրանք անմիջապես գնեցին WhatsApp-ը, թողարկեցին Paper բջջային հավելվածը: Ընկերությունում համոզված են, որ տարիներ անց այս ամենին փոխարինելու կգա նոր մակարդակ` վիրտուալ իրականությունը:


Oculus Rift ակնոցը կրելիս ցանկացած մարդ հնարավորություն կունենա տեսնել շրջապատը եռաչափ ձևաչափով և փոխազդեցության մեջ մտնել իրականության հետ: Այս տեխնոլոգիայի շնորհիվ Facebook-ը մտադիր է լիովին նոր վիրտուալ իրականության լիարժեք աշխարհ ստեղծել, որը կգոյատևի մեր աշխարհին զուգահեռ:

 

 

 

Facebook-ը մտադիր է աշխարհը վերածել վիրտուալ իրականության` Oculus Rift ակնոցի միջոցով (տեսանյութ)