Իռլանդացի բժիշկների մշակած ծրագիրը 20 տարով կերկարացնի մուկովիսցիդոզով տառապող մարդկանց կյանքը
Իռլանդացի բժիշկները հատուկ բուժական ծրագիր են մշակել, որպեսզի զգալիորեն երկարացնեն մուկովիսցիդոզով տառապող հիվանդների կյանքը: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Իռլանդիայի արևմուտքում գտնվող Լիմերիկ քաղաքի համալսարանական հիվանդանոցի բժիշկ Գարի Լինանի խոսքով` «հաջողության բանալին»՝ հիվանդությունը վաղ փուլերում ախտորոշելն ու հատուկ բուժում նշանակելն է:
Բժշկի խոսքով` գիտնականները նման եզրակացության են հանգել այն բանից հետո, երբ ուսումնասիրել են հոգենյարդաբանական դիսպանսերի հիվանդներին, որոնց բուժման նպատակով վերջին տարվա ընթացքում նոր եղանակներ են կիրառվել:
Ընդ որում` հիվանդների մոտ աստիճանաբար կարգավորել է քաշը և բարելավել ֆիզիկական գործունեությունը: Դա հնարավորություն կտա 20 տարով երկարացնել նրանց կյանքը:
Մուկովիսցիդոզը բացառիկ գենետիկ հիվանդություն է, որը լուրջ խախտումներ է առաջացնում մարսողական համակարգում և թոքերի աշխատանքում:










