Մարտի 31-ին պետական կրթական հաստատություններում դասեր չեն լինի. Արմեն Աշոտյան

14:29 • 30.03.14

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում քիչ առաջ տեղեկացրեց, որ եղանակով պայմանավորված վաղը՝ մարտի 31-ին, պետական կրթական հաստատությունները չեն աշխատի։ Բաց թողնված դասերը կլրացվեն գալիք շաբաթ` ապրիլի 5-ին:


Նախարարի գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ. «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 


Տնօրեններին, մանկավարժներին, ծնողներին, ուսանողներին, աշակերտներին, լրագրողներին

 


Հաշվի առնելով հանրապետությունում ստեղծված եղանակային պայմանները, վաղը` մարտի 31-ին, պետական կրթական հաստատություններում` բուհերում, դպրոցներում, քոլեջներում, ուսումնարաններում, ուսումնական պարապմունքներ և դասեր տեղի չեն ունենա:


Բաց թողած դասերը կլրացվեն գալիք շաբաթ` ապրիլի 5-ին»:

 

Մարտի 31-ին պետական կրթական հաստատություններում դասեր չեն լինի. Արմեն Աշոտյան