Jaguar-ը մտադիր է ստեղծել F-Type կուպեի մրցարշավային տարբերակը

10:12 • 30.03.14

Jaguar ընկերությունում քննարկում են F-Type կուպեի մրցարշավային տարբերակն ստեղծելու հնարավորությունը, որը կստանա Club Sport անվանումը:


Ինչպես հայտնում է Motor.ru-ն` նոր մոդելի քաշը կկազմի 1465 կգ, որը 200 կգ-ով ավելի թեթև կլինի, քան սովորական երկդռնանի կուպեն:


Քաշի նվազումից բացի մրցարշավային տարբերակը կհամալրվի հավելյալ աերոդինամիկ տարրերով, առավել խիստ սրահով` ածխածնային վահանակներով և ածխածնի մանրաթելային պոլիմերից պատրաստված նստատեղերով:
Դեռևս հայտնի չէ, թե ինչ շարժիչով կզինվի մեքենան, սակայն չի բացառվում տարբերակը, որ այն ստանա 5 լիտր ծավալով V8 շարժիչը, որի հզորությունը կազմում է 550 ձիաուժ:
 

Jaguar-ը մտադիր է ստեղծել F-Type կուպեի մրցարշավային տարբերակը