Իմունային թերապիան կարող օգնել՝ ազատվելու աչքի հիվանդություններից

19:39 • 30.03.14

Գիտնականների հայտնագործության շնորհիվ աչքի ցանցաթաղանթի կառուցվածքի հետ պայմանավորված խանգարումները հնարավոր կլինի այլևս անցյալ համարել: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն` հղում կատարելով DNA India-ին:


Պարզվում է, որ կարելի է իմունային համակարգին ստիպել ազատվել աչքի ցանցաթաղանթում գտնվող անոմալ արյան անոթներից: Ընդ որում՝ աչքերի առողջ հյուսվածքների վրա դա չի ազդում:


Ըստ հետազոտության հեղինակների՝ օրգանիզմի բնածին իմունային պաշտպանությունը ընդունակ է ընտրողաբար ազդել աչքի ցանցաթաղանթի անոմալ անոթային համակարգի վրա` այն նշելով որպես տարր, որին անհրաժեշտ է հեռացնել:


Գիտնական Կիպ Քոների խոսքով, եթե իմունային համակարգի տարրերի գործողությունները արհեստականորեն գործարկվեն, ապա դա կփրկի այն մարդկանց, որոնց մոտ հենց այսպիսի խնդրի` արյան անոթների անվերահսկելի աճի պատճառով տեսողական խնդիրներ են առաջանում:

 

 

Իմունային թերապիան կարող օգնել՝ ազատվելու աչքի հիվանդություններից