Apple-ն արտոնագրում է «թափանցիկ» սմարթֆոնի տեխնոլոգիան. Independent
Ամերիկյան Apple կորպորացիան արտոնագիր է ներկայացրել նոր տեխնոլոգիայի համար, որը թույլ կտա iPhone-ը թափանցիկ դարձնել, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Independent-ին:
Թերթի տվյալներով՝ Apple-ի նոր տեխնոլոգիան թույլ կտա սմարթֆոնի էկրանին պրոյեկտել տեսապատկերն իրական ժամանակում հետևի տեսախցիկից, ինչը թույլ կտա օգտատերերին ընթացքի մեջ հաղորդագրություններ հավաքել և տեսնել ճանապարհին գտնվող խոչընդոտները:
Համակարգը կարող է ակտիվանալ ծրագրային հավելման մեջ հատուկ կոճակի միջոցով և կարող է հարմարեցվել վեբ-բրաուզերներում կամ ibooks-ում օգտագործվելու համար:
Հաղորդվում է, որ արտոնագրի դիմումը ներկայացվել է 2012 թվականի սեպտեմբերին, սակայն լրագրողներն իմացել են այդ մասին միայն վերջերս:










