Մարդը բնազդաբար կարող է տարբերակել սուտը
Հոգեբանների կարծիքով՝ ստի դեպքում ավելի լավ է՝ ապավինել առաջին տպավորությանը, այլ ոչ թե՝ տրամաբանությանը: Այս մասին հաղորդում է Meddaily-ն՝ հղում կատարելով BBC-ին:
Կալիֆորնիայի համալսարանի բժիշկ Լին տեն Բրինկի խոսքով՝ երբ մարդը փորձում է բացահայտել սուտը, նա ապավինում է «հուշումներին»՝ զրուցակիցն աչքերը մի կողմ է փախցնում կամ նյարդայնանում է, սակայն այդ մեթոդը միայն 50% հաջողություն է բերում:
Գիտնականները փորձեր են անցկացրել ուսանողների մասնակցությամբ: Նրանց առաջարկվել է տեսանյութում գտնել 100 դոլար գողացած «կասկածյալներին»: Նրանց հաջողվել է անել դա 43% դեպքերում:
Այսպիսով՝ հոգեբանները պնդում են, որ պետք չէ փորձել հասկանալ, թե ով է սուտ խոսում, գիտակցությունն ինքն իրեն ճիշտ ընտրություն կանի:










