Աճի գործոն հանդիսացող հորմոնների բարձր մակարդակը կրճատում է մարդու կյանքը
Գիտնականների կարծիքով՝ մարդու կյանքի տևողությունն ուղղակիորեն կախված է արյան բաղադրության մեջ աճի հորմոնի մակարդակից. որքան քիչ է այն, այնքան երկար է կյանքի տևողությունը:
Այս մասին հաղորդում է Meddaily-ն՝ հղում կատարելով Live Science-ին:
Հետազոտությունները ցույց են տվել, որ այն մարդկանց մոտ, ում աճի հորմոն են ներարկել, մկանային զանգվածի և ոսկրային խտության աճ է արձանագրվել, ընդ որում՝ նրանց մոտ նվազել է ճարպային շերտը:
Սակայն Ալբերտ Էնշտեյնի անվան բժշկական քոլեջի կողմից անցկացված ուսումնասիրությունների արդյունում պարզվել է, որ աճի հորմոնի ներարկումները կարող են նվազեցնել կյանքի տևողությունը:
Աճի հորմոնը, էստրոգենը և այլ հորմոններ սպառնում են քաղցկեղի, սրտանոթային հիվանդությունների և հոդերի խնդիրների առաջացմամբ: Ինսուլինանման աճի գործոն 1-ի ցածր կոնցենտրացիան, սակայն, օգնում է պահպանել առողջությանը:










