Առողջ լինելու համար կանայք պետք է օգտագործեն 8 տեսակի միրգ և բանջարեղեն

22:36 • 01.04.14

Մրգերով և բանջարեղենով հարուստ սննդակարգը հատկապես` կանանց մոտ նվազեցնում է ուռուցքային և սրտի իշեմիկ հիվանդությունների ռիսկը: Այս մասին հաղորդում է Meddaily-ն՝ հղում կատարելով Medical Express-ին:


Ընդ որում՝ կարևոր է, երբ մարդը հետևում է այդ սննդակարգին 20 տարեկանից սկսած: Փորձագետները վերլուծել են 2648 երիտասարդի սննդակարգը և կալցիումի նստվածքների առկայությունը միջին տարիքի մարդկանց կորոնար անոթներում:


Պարզվել է, որ մոտ 8 տեսակի միրգ և բանջարեղեն օգտագործող կանանց մոտ, ի տարբերություն 3 տեսակ միրգ և բանջարեղեն օգտագործողների,  40%-ով նվազում է անոթներում կուտակվող կալցիումային նստվածքների հավանականությունը:


 

Առողջ լինելու համար կանայք պետք է օգտագործեն 8 տեսակի միրգ և բանջարեղեն