Պավել Դուրովը հայտարարել է «ВКонтакте»-ի գլխավոր տնօրենի պաշտոնը լքելու մասին
Պավել Դուրովը «ВКонтакте» սոցիալական ցանցի իր էջում հայտնել է ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնից հեռանալու մասին, հաղորդում է rbc.ru-ն:
Դուրովի խոսքով՝ 2013 թվականի ապրիլին «ВКонтакте»-ի բաժնետերերի կազմի փոփոխությանը հաջորդած իրադարձությունների հետևանքով ընկերության ղեկավարման հարցում գլխավոր տնօրենի գործողությունների ազատությունը նշանակալիորեն կրճատվել է: Դուրովը նշել է, որ ավելի ու ավելի դժվար է դառնում հետևել այն սկզբունքներին, որոնք ժամանակին դրվել են սոցիալական ցանցի հիմքում:
«Իմ եղբոր հետևից, ով անցած տարվա կեսին լքեց տեխնիկական տնօրենի պաշտոնը, ես վայր են դնում «ВКонтакте»-ի գլխավոր տնօրենի լիազորությունները»,- հայտնել է Դուրովը:
«Շնորհակալ եմ բոլոր օգտատերերին, որոնք աջակցել և ոգեշնչել են ինձ այս յոթ տարիներին: Ես կշարունակեմ մասնակցել «ВКонтакте»-ի կյանքին հիմնադրի իրավունքներով, սակայն նոր պայմաններում ձևական պաշտոններն ինձ չեն հետաքրքրում»,- նշել է նա:
«ВКонтакте»-ի բաժնետերերին մոտ աղբյուրը հաստատել է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ին այս տեղեկությունը՝ նշելով, որ սա ապրիլմեկյան կատակ չէ։










