Ամերիկյան General Motors-ը հետ է կանչում ավելի քան 1.5 մլն ավտոմեքենա

10:26 • 01.04.14

Ամերիկյան ավտոարտադրող General Motors-ը հայտարարել է ԱՄՆ-ի և այլ երկրների շուկաներից ավելի քան 1.5 մլն ավտոմեքենա հետ կանչելու մասին։ Ինչպես նշել են ընկերության ներկայացուցիչները, մասնագետները պետք է հեռացնեն ղեկային կառավարման հետ կապված անսարքությունները, գրում է «Комсомольская правда»-ն։

 

Հետկանչը կվերաբերի Chevrolet Malibu, Chevrolet Malibu Maxx, Chevrolet HHR, Pontiaс G6, Saturn Ion և Saturn Aura ավտոմեքենաներին, որոնք արտադրվել են 2004-2010թթ. ընթացքում։ Թերություններ ունեցող մոտ 1.3 մլն մեքենա վաճառվել է ԱՄՆ-ում, ևս 200.000 մեքենա՝ այլ երկրների շուկայում։

 

Ընդհանուր առմամբ, ընկերությունը տարբեր խնդիրների պատճառով այս տարվա փետրվարից հետ է կանչել 6.26 մլն ավտոմեքենա։ Ընկերությունը հայտնել է, որ մոտ 750 մլն դոլար կծախսի թերությունների վերացման համար։

 

Ամերիկյան General Motors-ը հետ է կանչում ավելի քան 1.5 մլն ավտոմեքենա