Apple-ը մտադիր է 4.7 դյույմ էկրանով iPhone 6-ի արտադրությունն սկսել մայիսին. Reuters

20:57 • 01.04.14

Apple-ը մտադիր է իր 4.7 դյույմ անկյունագծով էկրանով iPhone-ների արտադրությունն սկսել մայիսին: Այս մասին հաղորդում է Business Insider-ը` Reuters-ին հղումով, որն էլ մեջբերում է մատակարարման ցանցի աղբյուրին:


Մի շարք աղբյուրներում տարածված լուրերի համաձայն` նոր՝ ավելի մեծ iPhone 6-ը կներկայացվի աշնանը:
Ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունում, ըստ Reuters-ի, մտադիր են 5.5 դյույմ անկյունագիծ ունեցող էկրանով iPhone-ներ ևս թողարկել, սակայն այդ առումով որոշ խնդիրներ են ի հայտ եկել:


Apple-ի ներկայիս iPhone-ները ներկայանում են 4 և 3.5 դյույմ անկյունագիծ ունեցող էկրաններով: iPhone 5-ը և 5S-ն ունեն 4 դյույմ անկյունագծով էկրան:


 iPhone 6 concept photo

 

Apple-ը մտադիր է 4.7 դյույմ էկրանով iPhone 6-ի արտադրությունն սկսել մայիսին. Reuters