Իսպանական կղզին ամբողջությամբ կանցնի «կանաչ» էներգիայի կիրառման
Իսպանիայի Կանարյան կղզեխմբի ամենափոքր Էլ Իերո կղզին ամբողջությամբ կանցնի բնապահպանական էներգիայի աղբյուրներին: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով ЕвроСМИ-ին:
Հենց սա կլինի աշխարհում միակ տարածաշրջանը, որը կկարողանա ապրել միայն վերականգնվող էներգետիկայի շնորհիվ: Այս տարի պլանավորվում է կղզու վրա գործարկել միայն ջրի և քամու շնորհիվ գործող էներգակայանը:
«Goroka de Bento» կոչվող կայանը կգործարկվի ամռանը, սակայն կղզին այլընտրանքային էներգիայի կիրառմանը կանցնի աստիճանաբար: Լավագույն դեպքում դա տեղի կունենա այս տարվա վերջին: Այդ ժամանակ կղզու բոլոր բնակիչները (11 հազար մարդ) կօգտագործեն այսպես կոչված՝ «կանաչ» էներգիան:
Նոր կայանի ստեղծման համար 80 մլն եվրո կպահանջվի:










