Գիտնականները հսկա ծովային կենդանու մնացորդներ են հայտնաբերել, որն ապրել է 500 մլն տարի առաջ (լուսանկար, տեսանյութ)

08:35 • 01.04.14

Անգլիացի հետազոտողների խումբը Գրենլանդիայի հյուսիսում հսկա ծովային կենդանու մնացորդներ է հայտնաբերել, որն ապրել է 520 մլն տարի առաջ և սնվել է ներկայիս կետերի նախնիներով:


Ինչպես գրում է Russia Today-ը՝ արտասովոր տեսակը, որը կրում է Tamisiocaris borealis անունը և հայտնաբերվել է Դուրհամի համալսարանի պրոֆեսոր Դևիդ Հարփերի ղեկավարած արշավախմբի կողմից, պատկանում է anomalocaridid հնագույն ծովային հսկա կենդանիների ընտանիքին, որոնք հայտնի են դարձել Ուելսում հայտնաբերված գտածոների շնորհիվ:

 

Եվրոպացի պալեոնթոլոգների տվյալներով՝ արտասովոր արարածները բնակվել են օվկիանոսնում՝ 500 մլն տարի առաջ՝ Ուելսի պայթյունի տարիներին. մի ժամանակահատված, երբ կենսաբազմազանության հանկարծակի փոփոխություն տեղի ունեցավ, ինչի հետևանքով կենադանական նոր խմբեր և էկոհամակարգեր առաջացան:


Tamisiocaris տեսակի արարածները լողում էին մարմնի երկու կողմերում առկա լողակների շնորհիվ:

 

 

 

 

Գիտնականները հսկա ծովային կենդանու մնացորդներ են հայտնաբերել, որն ապրել է 500 մլն տարի առաջ (լուսանկար, տեսանյութ)