Նոր տեխնոլոգիան թույլ է տալիս լիցքավորել սմարտֆոնը մատի մեկ հպումով

00:35 • 01.04.14

Չինացի գիտնականների խումբը շարժական սարքերի՝սմարտֆոնների՝ ստատիկ էլեկտրաէներգիայով լիցքավորման տարբերակ է մշակել: Այս մասին հաղորդում է РБК.ru-ն:


Դատելով դրանից՝ ստացվում է, որ «Մատրիցա» ֆլմն ստեղծողները ճիշտ էին, երբ ասում էին, որ ապագայում մենք բոլորս մարտկոցներ ենք դառնալու:


Այդ ուղղությամբ առաջին քայլն արդեն իրականացվել է Չինաստանի հետազոտողների կողմից: 

Տեխնոլոգիան շատ պարզ է. հիմքում ստատիկ էլեկտրաէներգիայի կիրառումն է, որը սովորաբար առաջանում է երկու տարբեր նյութերի շփումից: Այս երևույթը նման է պլաստիկ սանրի օգնությամբ մազերի հարդարմանը:


Հեռախոսների հետևի հատվածում տեղադրվում է հատուկ էլեկտրոդ, որը հպման շնորհիվ լիցքավորվում է ստատիկ էլեկտրաէներգիայով: Ամեն անգամ, երբ մարդը մատով հեռախոսի էկրանին է դիպչում կամ իր ձեռքն է վերցնում այն, մարտկոցն սկսում է լիցքավորվել:


Այժմ գիտնականների նպատակը էլեկտրոդի արդյունավետության բարձրացումն է: Եթե դա հաջողվի նրանց, ապա մի քանի տարի հետո մարդիկ կկարողանան լիցքավորել իրենց գործիքները սեփական ձեռքերով:

 

Նոր տեխնոլոգիան թույլ է տալիս լիցքավորել սմարտֆոնը մատի մեկ հպումով