Սթիվ Վոզնյակը շփոթեցրել է երկրպագուհուն՝ անձամբ առաքելով iMac համակարգիչը (տեսանյութ)

12:52 • 01.04.14

Մարդիկ, ովքեր ծանոթ են Apple ընկերության առաջին ինժեներ և համահիմնադիր Սթիվ Վոզնյակի հետ, նշում են, որ նա ունի բավականին հանգիստ բնավորություն, բարի է և օժտված է իր մասնագիտության տեր մարդկանց ոչ բնորոշ հումորով։ Հենց այդ առանձնահատկություններն էլ նա ցուցադրել է հերթական անգամ՝ երջանկացնելով իր երկրպագուհիներից մեկին, գրում է newsru.com-ը։

 

Կուպերտինոյի բնակչուհի, Apple-ի և Վոզնյակի մեծ երկրպագուհի Էմմա Ֆրեյզերի հայրը որոշել է դստեր համար համակարգիչ գնել և խնդրել է, որ այն առաքի անձամբ Վոզնյակը։

 

Իր կնոջ՝ Ժանեթի հետ Վոզնյակը ժամանել է պատվիրատուի տուն և ներկայացել որպես Apple-ի առաքման ծառայության աշխատակից։

 


 

Սթիվ Վոզնյակը շփոթեցրել է երկրպագուհուն՝ անձամբ առաքելով iMac համակարգիչը (տեսանյութ)