Անտարկտիդայի սառցադաշտերը 77 տոկոսով ավելի արագ են հալչում, քան նախորդ 40 տարիների ընթացքում
Անտարկտիդայի 6 հսկա սառցադաշտերը հալչում են ավելի արագ, քան՝ վերջին 40 տարվա ընթացքում: Եթե սառցադաշտերն ամբողջությամբ հալչեն, ծովի մակարդակը կբարձրանա 1.2 մետրով:
Ինչպես հաղորդում է Russia Today-ը` Unión Geofísica Americana ամսագրում հրապարակված հետազոտությանը հղումով, Փայն Այլենդ, Տուեյթս, Հայնս, Սմիթ, Փոուփ և Կոլեր կղզիների սառցադաշտերից անջատված սառույցի ընդհանուր քանակը 1973-ից ի վեր ավելացել է 77 տոկոսով:
Ինչպես նշում է Կալիֆորնիայի համալսարանի գիտնական Ջերեմի Մուգինոտը` համաշխարհային ծովի մակարդակի բարձրացման 10 տոկոսն ամեն տարի տեղի է ունենում այս 6 սառցադաշտերի հալոցքների շնորհիվ:












