Չինաստանի առաջին տիկինը Եվրոպայում գովազդել է հայրենական արտադրության սմարթֆոնը
Չինաստանի առաջին տիկին Պեն Լիյուանի բջջային հեռախոսի լուսանկարը, որը հայտնվել է համացանցում, տվյալ մոդելի վաճառքների մեծ աճի է հանգեցրել, հայտնում է Корреспондент-ը՝ վկայակոչելով Ցզինդուն էլեկտրոնային խանութի կայքը։
«Ընդամենը մեկ օրվա ընթացքում Z5 Mini հեռախոսի նոր տարբերակի վաճառքները կրկնակի աճել են», - ասվում է հաղորդագրությունում։
Չինաստանի ղեկավարի տիկինը Եվրոպա կատարած այցի ընթացքում օգտագործել է չինական արտադրության ZTE Nubia բջջային հեռախոս։ Հենց այդ հեռախոսով է նա լուսանկարել Գերմանիայի և Չինաստանի ֆուտբոլի հավաքականների ընկերական խաղի ժամանակ։
Հանրության սիրելի Պեն Լիյուանի արտասահմանյան այցերը միշտ մեծ հետաքրքրություն են առաջացնում այն ամենի հանդեպ, թե ինչ հագուստ, պայուսակներ և կոշիկ է նա կրում։ Ընդգծվում է, որ առաջին տիկինը կրում է բացառապես իր երկրի բրենդները։










