«The Cloak» հավելվածը կօգնի խուսափել տհաճ մարդկանցից

00:50 • 02.04.14

Ի տարբերություն գոյություն ունեցող սոցիալական ցանցերի, որոնք ստեղծվել են հիմնականում՝ ընկերների հետ շփման համար, Cloak-ը, հիմնվելով գեոլոկացիոն տվյալներ վրա, սիրողական խմբերին հնարավորություն է ընձեռում խուսափել անցանկալի մարդկանց հետ շփումից: Այս մասին հաղորդում է РБК.ru-ն:


Հավելվածն օգտագործում է ընկերների գտնվելու վերաբերյալ տեղեկատվությունը, սինքրոնացնում այն Foursquare և Instagram սոցիալական կայքերի էջերում: Այնուհետև այն ցուցադրվում է քաղաքի քարտեզի վրա, որտեղ էլ նշված է, թե ով, որտեղ և ում հետ է տվյալ պահին:


Եթե մարդիկ ցանկանում են խուսափել կոնկրետ մարդկանց աչքին երևալուց, օրինակ՝ նախկին դասընկերոջից, ով կպատմի իր կյանքի բոլոր խնդիրների մասին, կարելի է նրա անվան կողքին հատուկ «դրոշակ» տեղադրել:


Հավելվածն ամենայն ուշադրությամբ կզգուշացնի, եթե օգտատերը հանկարծ շատ մոտ տարածության վրա գտնվի: Կնշի, որ «վտանգավոր գոտին» սկսվում է մինչ «դրոշակը» հասնող կես մղոնից:


 


 

«The Cloak» հավելվածը կօգնի խուսափել տհաճ մարդկանցից