Մոտ ապագայում դիետայի առաջարկությունները կարող են ձևավորվել թքի կամ արյան վերլուծության հիման վրա

01:13 • 02.04.14

Գիտնականները պարզել են, որ AMY1 գենը, որը պատասխանատու է ածխաջրերը պառակտող միացությունների արտադրման գործընթացի համար, զգալիորեն նպաստում է քաշի նվազեցմանը: Այս մասին հաղորդում է Meddaily-ն՝ հղում կատարելով The Daily Mail-ին:


Այդ գենը հայտնի է որպես «Ակտինսի գեն»: Միացությունները թքի մեջ պարունակող էմզիմներն են, որոնք պառակտում են օսլա պարունակող մթերքը:


Հետազոտությունները ցույց են տվել, որ մարդիկ, ովքեր ունեն այս գենի պատճենները, ավելի շատ էնզիմներ են արտադրում և ավելի քիչ են տառապում ավելորդ քաշից:


Գիտնականների խոսքով՝ անձը կարող է ունենալ AMY1 գենի մինչև 20 օրինակ: Եթե դրանք քիչ են, ապա օրգանիզմը դժվարանում է մարսել ածխաջրերը՝ մեծացնելով քաշի ավելացման ռիսկը:

 

Լոնդոնի Թագավորական և Կայսերական քոլեջի աշխատակիցները գտնում են, որ մոտ ապագայում դիետայի առաջարկությունները կարող են ձևավորվել թքի կամ արյան վերլուծության հիման վրա:

 

Դա վերջ կտա համամարդկային դիետաներին՝ բացահայտելով քաշը պահպանելու և գիրության դեմ պայքարի անհատականացված տեխնիկայի նոր դարաշրջանը:
 

Մոտ ապագայում դիետայի առաջարկությունները կարող են ձևավորվել թքի կամ արյան վերլուծության հիման վրա