Samsung-ի ղեկավարը Հարավային Կորեայի ամենաբարձր վարձատրվող մարդ է ճանաչվել

09:58 • 02.04.14

Samsung Electronics ընկերության վարչության նախագահ Լի Կուն-հին Հարավային Կորեայի ամենաբարձր վարձատրվող թոփ-մենեջերն է, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը:

 

Հարավկորեական այս ընկերության ղեկավարն արդեն 5 տարի է աշխատավարձ չի ստանում: Սակայն ամենաբարձր վարձատրվող թոփ-մենեջեր է դարձել շնորհիվ այն բանի, որ 2013-ին Samsung-ի տարբեր ստորաբաժանումների արժեթղթերից նրա ընդհանուր դիվիդենտները կազմել են 107,9 մլրդ վոն (101 մլն դոլար):

 

Վերջին հետազոտության համաձայն՝ հարավկորեական 10 ամենախոշոր ընկերությունների թոփ-մենեջերների միջին տարեկան աշխատավարձը կազմել է 1,04 մլրդ վոն (մոտ 980 հազար ԱՄՆ դոլար), մինչդեռ նրանց ենթակաները 2013-ի ընթացքում վաստակել են միջինը 75,8 մլն վոն (մոտ 71 հազար դոլար)։

 

Բարձրաստիճան ղեկավարների և սովորական աշխատակիցների աշխատավարձերի միջև ամենամեծ տատանումը գրանցվել է Samsung-ում: Տարբերությունը՝  18,4 անգամ:
 

Samsung-ի ղեկավարը Հարավային Կորեայի ամենաբարձր վարձատրվող մարդ է ճանաչվել