Նիհարելու համար ուտելու ժամն ավելի կարևոր է, քան՝ չափը

22:30 • 02.04.14

Նոր ուսումնասիրությունները հաստատել են, որ նիհարելու համար անհրաժեշտ է ուտել նույն ժամերին: Այս մասին հաղորդում է Meddaily-ն՝ հղում կատարելով DNA India-ին:


Գիտնականները նման եզրակացության են հանգել՝ հետազոտելով հազար մարդու կենսակերպը:


Այսպիսով՝ փորձագետներն առաջարկում են նախաճաշել ժամը 7:11-ին, ընդմիջել 12:38-ին և ընթրել 18:14-ին: Ուշ առավոտյան կամ կեսօրին անհրաժեշտ է ցածր յուղայնությամբ սնունդ օգտագործել:


Ընդ որում՝ նախաճաշը համարվում է կարևորագույն սնունդն օրվա ընթացքում, հետևաբար՝ նախաճաշին անհրաժեշտ է ընդունել ամենաօգտակար սնունդը: Եթե մարդիկ ամեն օր բաց են թողնում նախաճաշը, դա ի վերջո հանգեցնում է առողջական խնդիրների:
 

Նիհարելու համար ուտելու ժամն ավելի կարևոր է, քան՝ չափը