Թուրքիայի Սահմանադրական դատարանը հրահանգել է հանել Twitter-ի արգելափակումը

21:46 • 02.04.14

Թուրքիայի Սահմանադրական դատարանը չորեքշաբթի որոշել է, որ Twitter միկրոբլոգային ծառայության հասանելիության արգելափակումը խախտում է հայցվորների իրավունքները:


Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը՝ Սահմանադրական դատարանի կայացրած որոշման մեջ ասվում է, որ արգելափակումն անմիջապես պետք է հանվի:


Դատավճիռն ուղարկվել է Թուրքիայի Հեռուստահաղորդակցության և կապի վարչություն, ինչպես նաև՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն: Դրանք այն վերահկիչ կազմակերպություններն են, որոնք սերվիսի արգելափակման հրաման են արձակել:

 

Թուրքիայի Սահմանադրական դատարանը հրահանգել է հանել Twitter-ի արգելափակումը