Ներկայիս լավագույն սմարթֆոնների վարկանշային ցուցակը (լուսանկարներ)

00:01 • 03.04.14

Business Insider-ը ներկայացրել է աշխարհում սմարթֆոններ արտադրող խոշորագույն ընկերությունների լավագույն արտադրանքների վարկանշային ցուցակը, որն ամեն ամիս թարմացվում է:


Ինչպես նշում է աղբյուրը՝ ցուցակը կազմելիս հաշվի են առնվում մի շարք գործոններ՝ դիզայնը, ծրագրային և ապարատային առանձնահատկությունները, պարունակությունը և գինը:


1. iPhone 5S


Շատերի համար iPhone 5S-ը լավագույն հեռախոսն է՝ հոյակապ դիզայնով, օգտակար առանձնահատկություններով և հավելվածներով:


2. HTC One (M8) Google Edition


HTC-ն, Google-ի հետ համագործակցելով, ստեղծել է HTC One (M8) սմարթֆոնը, որն աշխատում է Android համակարգով:


3. HTC One (M8)


HTC-ն թողարկել է իր լավագույն սմարթֆոն հանդիսացող HTC One մոդելի նոր տարբերակը, որը ներկայանում է շքեղ դիզայնով և բարձրորակ մետաղական կառուցվածքով:


4. Google Nexus 5


Google-ի վերջին նորույթը Nexus 5-ն է, որն ստեղծվել է LG-ի հետ համագործակցության արդյունքում: Այն ևս աշխատում է Android համակարգով:


5. Motorola Moto X


Moto X-ը Android համակարգով աշխատող լավագույն սմարթֆոններից է, որին Motorola-ն որոշ նոր առանձնահատկություններ է ավելացրել:


6. Samsung Galaxy Note 3


Samsung-ը դեռևս երկու տարի առաջ ներկայացրեց պլանշետ-սմարթֆոն (phablet) կատեգորիան՝ իր Galaxy Note նորագույն գաջեթներով, որի վերջին մոդելը երրորդ սերնդի Galaxy Note 3-ն է:


7. Samsung Galaxy S4


Samsung-ի լավագույն թողարկում համարվող Galaxy S4-ը, թերևս, տարբեր կարծիքների է արժանացել, սակայն շարունակվում է ահամարվել հարավկորեական ընկերության լավագույն արտադրանքը:


8. LG G2


G2-ն LG ընկերության վերջին արտադրանքն է, որը ներկայանում է 5 դյույմ անկյունագիծ ունեցող էկրանով, ինչպես նաև՝ արտասովոր դիզայնով:


9. iPhone 5C


iPhone 5C-ը, որը թողարկվել է iPhone 5S-ի հետ միաժամանակ, Apple-ի iPhone-ների առավել մատչելի մոդելն է:


10. Sony Xperia Z1S

 

Sony ընկերության նոր Xperia Z1S սմարթֆոնը կարող է լավ ընտրություն լինել յուրաքանչյուրի համար: Android սարքավորումն իրականում անջրանցիկ է և կարող է դիմակայել 150 սմ խորությամբ ջրի տակ 30 րոպե մնալուն:


11. Nokia Lumia 1520


Lumia 1520-ը երբևէ թողարկված առաջին Windows Phone համակարգով պլանշետ-սմարթֆոնն է, որն ունի 6 դյույմ անկյունագծով էկրան:


12. Nokia Lumia 1020


Lumia 1020-ը ներկայանում է որպես լավագույն Windows Phone սմարթֆոնը:


13. Nokia Lumia Icon


Լավագույն սմարթֆոնների շարքում տեղ է գտել նաև Nokia ընկերության հաջորդ արտադրանքը՝ Lumia Icon-ը:


14. HTC One Max


HTC One Max-ը ընկերության առաջին պլանշետ-սմարթֆոնն է, որը ներկայանում է 5.9 դյույմ էկրանով:


15. LG G Flex


LG ընկերությունն այս տարի ԱՄՆ-ում ներակայացրել է երբևէ թողարկված կոր էկրանով առաջին հեռախոսը՝ G Flex:

 

16. BlackBerry Q10


Եթե դուք  ցանկանում եք շոշափելի ստեղնաշար ունենալ Ձեր սմարթֆոնի վրա, ապա BlackBerry Q10-ը լավագույն տարբերակն է:


 

Ներկայիս լավագույն սմարթֆոնների վարկանշային ցուցակը (լուսանկարներ)